211652_close_icon
views-count16024 դիտում article-date 14:52 08-02-2017

Դավիթ Բաբայանը՝ սահմանին տիրող լարված իրավիճակի մասին. 168.am

«Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում այնպես է, ինչպես եղել է միշտ, քանի որ հակառակորդի էությունը չի փոխվել»,-[url=https://168.am/2017/02/08/750798.html]168.am[/url]-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը։ Դավիթ Բաբայանը նախ՝ հորդորեց հաշվի առնել տեղեկատվական պատերազմի առկայության հանգամանքը տարբեր աղբյուրներով տեղեկատվություն տարածելիս։ «Ամենակարևորն Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական տեղեկատվությունն է։ Եթե նույնիսկ ունենում ենք կորուստներ, ինչը ցավալի է, մեկ կորուստը, մեկ վիրավորը սարսափելի երևույթ է մեզ համար, չենք թաքցնում երբեք, ուստի, մինչև համապատասխան տեղեկություն չի տարածվում պատկան մարմնի կողմից, պետք է ձեռնպահ մնալ իրավիճակի վերաբերյալ պատկան մարմնի կողմից չհաստատված տեղեկություն տարածելուց»,- ասաց Բաբայանը։ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի հավաստիացմամբ, իրավիճակն այնպիսին է, ինչպես եղել է միշտ։ Բաբայանի խոսքով, մի օր մի փոքր ակտիվ են խախտում զինադադարի ռեժիմը, մի օր՝ քիչ, քանի որ հակառակորդի էությունը չի փոխվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://168.am/2017/02/08/750798.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր