211652_close_icon
views-count20072 դիտում article-date 14:12 08-02-2017

Արաբկիրի թաղապետարանի չինովնիկների թերի աշխատանքի արդյունքում բակում՝ ձնակույտի մեջ արգելափակված Mercedes-ը դուրս բերեցին փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ իր ավտոմեքենան Հ. Քոչար փողոցի թիվ 17 շենքի բակում արգելափակվել է ձյան պատճառով, ինչի պատճառով էլ ինքը չի կարողանում ավտոմեքենայով տեղաշարժվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր ձյան միջից դուրս են բերում Քրիստինե Մելոյանին պատկանող Mercedes մակնիշի 70 ZZ 079 համարանիշի ավտոմեքենան, մինչդեռ, եթե Արաբկիրի թաղապետարանը օպերատիվորեն մաքրեր բակերում կուտակված ձյունը, ապա այս վիճակը չէր լինի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր