211652_close_icon
views-count2764 դիտում article-date 20:50 07-02-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու և գործարար կապերն աշխուժացնելու հնարավորությունները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունն ուսումնասիրել փոխշահավետ բիզնես-առաջարկները: Ներկայացելով Բուլղարիայի հաջող փորձը ագրարային բնագավառի մի շարք ճյուղերում` որպես փոխգործակցության հնարավոր և առավել հեռանկարային ուղղություններ դեսպանն առանձնացրել է մասնավորապես բուսաբուծության, անասնապահության, սննդամթերքի անվտանգության, գինեգործության, օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային բիզնեսի զարգացման և անտառների կառավարման ոլորտները: Տեղեկացնելով, որ այսօր Հայաստանում քայլեր են ձեռնարկվում անտառային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այս հարցում Բուլղարիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր