211652_close_icon
views-count4277 դիտում article-date 16:05 07-02-2017

Հայտնի ֆուտբոլիստներ Ռուդ Գուլիտն ու Ջոն Բարնսը գնդակներ և մարզաշապիկներ ստորագրեցին հատուկ Վիվառոյի և ՎիվառոՆյուզի համար

Լոնդոնում տեղի ունեցավ երկար սպասված H2O Data Seminar-ը, որը կազմակերպել էին հայկական արմատներով BetConstruct ընկերությունը և Բրիտանական SBC events-ը: Բացման խոսքով հանդես եկավ BetConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ իր խոսքում անդրադառնալով սպորտային տվյալների կարևորությանը և խաղային ինդուստրայի համար տվյալների բազայի՝ ջրի նման կենսական լինելուն: Այնուհետև ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները: Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր, ֆուտբոլի կենդանի լեգենդներ Ռուդ Գուլիտն և Ջոն Բարնսը, ովքեր անմիջական զրույցում խոսեցին նաև թե՛ մեր օրերի, թե՛ իրենց ժամանակների ֆուտբոլի և առահասարակ սպորտի մասին: Հիշեցնենք, որ Ռուդ Գուլիտը 1988թ. Հոլանդիայի հավաքականում դարձել է Եվրոպայի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր է և ՖԻՖԱ-100-ի անդամ: Հայտնի կիսապաշտպանը բազմաթիվ անգամ դարձել է Հոլանդիայի և Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը: Իսկ Ջոն Բարնսը հայտնի է, որպես «Լիվերպուլի» կիսապաշտպան, ով բազմաթիվ անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Միջոցառման ընթացքում աշխարհահռչակ ֆուտբոլիստները հատուկ Վիվառո ընկերության հաճախորդների և ՎիվառոՆյուզի ընթերցողների համար [url=http://www.vivaronews.am/entertainment/haytni-futbolistner-rud-gulitn-u-jon-barnseh-vivaroyin-hyur]իրենց մակագրություններն են թողել մարզաշապիկների և գնդակների վրա[/url]: Շուտով այդ մարզաշապիկները կժամանեն Հայաստան: Հետևեք Վիվառոյի նորություններին, հայտնի ֆուտբոլիստների ստորագրություններով մարզաշապիկների և գնդակների տերը կարող եք դառնալ դուք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր