Մխիթարյանը կրկնեց Ռուդ վան Նիստելրոյի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Անդերլեհտի» հետ խաղում (1:1) դարձավ թիմի միակ գոլի հեղինակը:
Այդպիսով, 28-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի Լիգայի վերջին 4 արտագնա խաղերում անընդմեջ գոլ է խփում: Ավելի վաղ Մխիթարյանը աչքի էր ընկել «Ռոստովի» (1:1), «Սենտ-Էտյենի» (1:0) և «Զարյայի» (2:0) հետ խաղերում:
Մխիթարյանը հոլանդացի հարձակվող Ռուդ Վան Նիստելրոյից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղացողն է, որին հաջողվեց եվրագավաթային 4 արտագնա խաղերում անընդմեջ գոլ խփել: