Ռուդ Գուլիտ. Ռոնալդուն գոլի պահին բացահայտ խաղից դուրս վիճակում էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրահայտ հոլանդացի մարզիչ և ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065944/]խաղում [/url]«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առաջին գոլը «Ատլետիկոյին»:
««Ռեալի գոլը: Այնտեղ գոլից առաջ բացահայտ խաղից դուրս էր», ասել է Գուլիտը:
Պորտուգալացին Սերխիո Ռամոսի փոխանցման պահին գտնվում էր «խաղից դուրս» վիճակում և պայքարում գնդակի համար, իսկ ահա Կազեմիրոյի երկրորդ փոխանցման պահին արդեն ճիշտ դիրքում էր: