211652_close_icon
views-count10323 դիտում article-date 23:59 06-02-2017

Մինո Ռայոլա. Բալոտելին պետք է Զլաթանի գլուխն ունենար

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտնել է իր մի քանի ֆուտբոլիստների հեռանկարների մասին: Մասնավորապես, նա ասել է, որ Զլաթան Իբրահիմովիչը մոտ ժամանակներս կարող է նորից վերադառնալ իտալական առաջնություն, իսկ ավելի կոնկրետ` «Միլան»: «Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա նա հիանալի ցուցանիշներ ունի, սակայն եթե նա նաև Զլաթանի գլուխն ունենար, ապա Մեսին այդքան «Ոսկե գնդակ» չէր վերցնի», ասել է Ռայոլան` ավելացնելով, որ բացառում է Պոլ Պոգբայի հայտնվելը «Չելսիում»:

Նմանատիպ նյութեր