211652_close_icon
views-count5682 դիտում article-date 18:53 06-02-2017

Մեկնարկել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի իրականացմամբ՝ մեկնարկել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը: Վաղը՝ փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կմեկնարկի և մինչև փետրվարի 11-ը կշարունակվի երիտասարդ նկարիչների գեղանկարչական աշխատանքների մրցույթը: Սիրո թեմատիկայով կազմակերպված մրցույթի համար սահմանվել է 3 մրցանակ. 1. 150.000 դրամ  2. 100.000 դրամ 3. 50.000 դրամ Արդյունքները կամփոփվեն փետրվարի 11-ին, Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: [b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ[/b]

Նմանատիպ նյութեր