211652_close_icon
views-count5136 դիտում article-date 23:38 05-02-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 5-ին

1879 թ. – ծնվել է Հովհաննես Ադամյանը, հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարը (մահ. 1932 թ.): 1880 թ. – Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում ահաբեկչական պայթյուն տեղի ունեցավ, մահացավ 11 մարդ, ևս 56-ը վիրավորվեցին: 1919 թ. – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծեցին «United Artists» կինոընկերությունը: 1957 թ. – ծնվել է Ֆլորա Մարտիրոսյանը, հայ ճանաչված ժողովրդական երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 2012 թ.): 1957 թ. – սկսեց հեռարձակվել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը: 1985 թ. – ծնվել է Կրիշտիանու Ռոնալդուն, պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի խաղացող: 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ: 2003 թ. – Հայաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

Նմանատիպ նյութեր