211652_close_icon
views-count65210 դիտում article-date 19:20 04-02-2017

Խոշոր հրդեհ Երևանում. Տունը, որտեղ բնակվում էր Կանդալյանների 16 հոգանոց գերդաստանը, որոնցից 6-ը անչափահաս երեխաներ են, այլևս բնակության համար պիտանի չէ. Նրանք հայտնվել են դրսում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Նորքի 1-ին նրբանցքի 20 տանը բռնկված հրդեհից ամբողջովին այրվել ու քարուքանդ է եղել Կանդալյանների պապենական տունը: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոշոր հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն տանը բնակվող 16-անդամները, որոնցից 6-ը անչափահաս երեխաներ են, այս ձմռան ցրտին մնացել են դրսում: [color=#EF2929] Shamshyan.com[/color]-ի հետ զրույցում տան անդամներն ասում էին, որ հրդեհը չգիտեն ինչից է բռնկվել, սակայն քանի որ առաստաղը ամբողջովին ստվարաթղթից է եղել միանգամից տարածվել է: Ցավով նշեցին, որ չգիտեն, թե որտեղ են ապրելու և մնացել են դրսում: Խնդրեցին բարեգութ ու սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնել նման ծանր իրավիճակում հայտնված մարդկանց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր