211652_close_icon
views-count23264 դիտում article-date 10:30 02-05-2018

Սարի թաղում ապրող 18 հոգանոց ընտանիքը, որտեղ 8-ը անչափահաս երեխաներ են, օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Սարի թաղի 26 փողոցի 49 տանը վարձակալությամբ ապրող Սարգսյանների գերդաստանը կանգնած է բազմաթիվ սոցիալ-կենցաղային խնդիրների առաջ: 18 հոգուց բաղկացած ընտանիքում 8-ը անչափահաս երեխաներ են, փոքրը՝ 1,5 տարեկան, մեծը՝ 11: Տարբեր հասցեներում ապրելով՝ Սարգսյանների ընտանիքը այդպես էլ չի կարողացել երեխաներին գրանցել և նպաստ ստանալ: Տունը, որտեղ այժմ բնակվոմ են, նույնպես վաճառվում է և հնարավոր է՝ մի օր մնան բաց երկնքի տակ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Սպարտակ Սարգսյանն ասաց, որ ինքը, եղբայրը, մայրը և մորեղբայրը առողջական խնդիրներ ունեն և չեն կարող հիմնական աշխատանք գտնել և որ տան վարձը անգամ չեն կարողանում վճարել, ուր մնաց՝ մյուս խնդիրները լուծեն: Ժամանակավոր գրանցում ստանալու համար տան սեփականատերը համաձայնություն է տվել, դիմում են գրել, սակայն պատասխան այդպես էլ չկա, որ գոնե նպաստի հարցը լուծեն: Ընտանիքին օգնություն տրամադրելու ցանկություն ունեցող սրտացավ մարդիկ կարող են զանգահարել Սպարտակին հետևյալ հեռախոսահամարով՝ [b]077 63-63-12[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր