211652_close_icon
views-count2846 դիտում article-date 10:52 03-02-2017

ՀԴՄ-ի թղթի գինը նվազում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տնտեսվարողները գոհունակությամբ արձանագրում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների համար նախատեսված թղթե ժապավենների գները զգալիորեն նվազել են: Մի քանի ամսվա ընթացքում դրանք էժանացել են երկու անգամ: Խնդիրն այն է, որ դեռ հեռավոր 2012 թվականին կառավարությունը շրջանակային պայմանագիր կնքեց «Ալեքսերվ» ընկերության հետ այդ ժապավեների մատակարարման համար և այդ «բիզնեսի» մոնոպոլիան հրապարակայնորեն տվեց մեկ ընկերության: Ուշագրավն այն էր, որ «Ալեքսերվը» գրանցված էր նույն այն հասցեում, որտեղ գրանցված էր ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ, ապա ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը: Ակնհայտ էր, որ «Ալեքսերվը» նույնպես սերտորեն փոխկապակցված է Գագիկ Խաչատրյանի հետ: Սակայն մի քանի ամիս առաջ, Գագիկ Խաչատրյանի ազդեցության նվազմանը զուգահեռ, այդ շուկայում հայտնվեցին այլ ներկրողներ, և ժամանակի ընթացքում այդ ապրանքի գինը շուկայում կտրուկ նվազել է: Ընդ որում, ինչպես պնդում են տնտեսվարողները, ավելացել է նաև ժապավենների երկարությունը: Սա ցցուն օրինակ է, թե ինչ է լինում, երբ շուկայում որևէ մոնոպոլիստ զրկվում է իր կարգավիճակից: Ցավոք, սա ապամոնոպոլիզացման մի շատ փոքր և եզակի օրինակ է Հայաստանի համար»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր