211652_close_icon
views-count2899 դիտում article-date 21:33 02-02-2017

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել ՄԹ ԱԳՀՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավարի հետ

Փետրվարի 2-ին նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Սարա Սուինֆորդին, ում ուղեկցում էր ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։ Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Կարևորվեց Հայաստանի և ՄԹ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Փոխնախարարը հյուրին ներկայացրեց ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, ոլորտային համագործակցության ուղղությունները: Բրիտանական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունն ու խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները:

Նմանատիպ նյութեր