576 դիտում
16:17 21-05-2019
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետի հետ
Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մայիսի 20-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետ, դեսպան Պրիիտ Տուրկին (Priit Turk):
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է 2019թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնել, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:
Այդ համատեքստում կողմերը քննարկել են միջոցառմանը զուգահեռ հայ-էստոնական թվային համատեղ միջոցառում անցկացնելու, ՏՏ ոլորտում համագործակցությանը միջկառավարական մակարդակ հաղորդելու հնարավորությունը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
22:56 07-05-2024
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Փաշինյանին. yerevan.today
511 դիտում
22:38 07-05-2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ