211652_close_icon
views-count6981 դիտում article-date 10:12 02-02-2017

Բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերտների 2016 թվականին վերաբերող տվյալները, որոնք զարմանալի պատկեր են ուրվագծում։ Պարզվում է, որ անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճել են։ 2015-ի դեկտեմբերին ստացվել է 211 միլիոն դոլար, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում։ Սա չի տեղավորվում տրանսֆերտների տրամաբանության մեջ։ Խնդիրն այն է, որ դրանք սկսեցին անընդհատ նվազել Ռուսաստանում ծայր առած տնտեսական ճգնաժամի պատճառով։ Ճգնաժամը ՌԴ-ում չի հաղթահարվել և դեռ խորանում է։ Ըստ որոշ դիտարկումների տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դրամի հասցնելու համար բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան, որը տեխնիկապես համարվել է մասնավոր տրանսֆերտ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր