211652_close_icon
views-count5860 դիտում article-date 20:18 01-02-2017

Թբիլիսիում ցույց է անցկացվում «Գազպրոմ»-ի հետ ստորագրված պայմանագիրը հրապարակելու պահանջով

Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և 80 ՀԿ-ներ ցույց են կազմակերպել, պահանջելով հրապարակել Վրաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքված նոր պայմանագրի պայմանները, հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/pol/1485988846.php]Грузиа online[/url]-ն։ Կազմակերպված ցույցի մասնակիցները քննադատել են «Գազպրոմ»-ի հետ նոր համաձայնագիրը և դիմել են կառավարությանը՝ պահանջելով հրապարակել այդ պայմանագիրը։ Էներգետիկայի նախարարին նաև կոչ են արել գալ խորհրդարան և պատասխանել պայմանագրի վերաբերյալ հարցերին։ «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գեորգի Օնիանին անընդունելի է համարել այն, որ «հասարակությունը տեղեկացված չէ այն մասին, թե ինչ գումար է ստանում Վրաստանը 1 խորանարդ մետր գազի տարանցման համար, թե որ երկրի օրենսդրությամբ է լուծվում վեճը դրա հայտնվելու դեպքում, երբ է կոնկրետ ստորագրվել պայմանագիրը։ Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել էր, որ վրացական կողմը չի կարող միակողմանի հրապարակել պայմանագրի մանրամասները: Պայմանագրի հրապարակման համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։

Նմանատիպ նյութեր