211652_close_icon
views-count3669 դիտում article-date 17:25 01-02-2017

Հայաստանում անցկացվելու են Բլոտի և Նարդու Եվրասիական առաջնություններ

Սպասված նորություն Բլոտի և Նարդու սիրահարների համար: Betconstruct-ը, սիրված երկու խաղերի՝ Բլոտի և Նարդու Եվրասիական ֆեդերացիաների հետ համատեղ, Հայաստանում կազմակերպում է Եվրասիական առաջնություններ՝ անհատական մրցակարգով: Թե Նարդին, թե Բլոտը վաղուց են բակային կարգավիճակից անցել սպորտայինի: Մասնակցելով մրցաշարերին, խաղացողները ցուցադրում են իրենց հնարավորությունները, զգում են մրցակցության հաճելի լարվածությունն ու հաղթանակի բերկրանքը: Մինչ [url=http://www.vivaronews.am/entertainment/hayastanum-anckacvelu-en-bloti-ev-nardu-yevrasiakan-arajnuthyunner]Եվրասիական առաջնության եզրափակիչ փուլը[/url], որն անցկացվելու է կենդանի մրցումներով, տեղի են ունենալու օնլայն նախընտրական մրցաշարեր: Նարդու և Բլոտի առցանց մրցումներն անցկացվելու են vbet.am կայքում: Փետրվարի 1-ից մարտի 31-ը շաբաթական երեք անգամ կանցկացվեն մրցաշարեր՝ ընդամենը 1 դոլարին համարժեք մուտքավճարով, առանց ռեբայի հնարավորության: Յուրաքանչյուր մրցաշարից հետո մասնակիցները կստանան միավորներ, որոնց կավելացվեն ամեն հաջորդ մրցաշարի ավարտից հետո ձեռք բերված միավորները: Արդյունքում ձևավորված մրցաշարային ամփոփիչ աղյուսակի 1-ից 46 տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան եզրափակիչ փուլի ուղեգրեր: Եզրափակչում հայտնվելու հնարավորություն կունենան նաև նշված ժամանակահատվածում ռեյք ռեյսում 1-ից 6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Եվս 4 ուղեգիր կտրամադրվի WildCard–ով: Ավելացնենք, որ սահմանված է բավական մեծ մրցանակային ֆոնդ՝ 11 միլիոն դրամ, յուրաքանչյուր խաղաձևում կբաշխվի՝ 5.5-ական միլիոն դրամ: Եվրասիական առաջնության եզրափակիչը Բլոտ և Նարդի խաղացողների համար շատ լավ հնարավորութուն է ցուցադրելու մտավոր խաղերին տիրապետելու սեփական ունակությունները: Եվրասիական առաջնության և օնլայն մրցաշարերի մանրամասներին, ինչպես նաև մրցանակային ֆոնդի բաշխման կանոնակարգին կարող եք ծանոթանալ [url=https://www.vivarobet.am/#/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր