Մոտոկրոսի առաջնություններ՝ նվիրված Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին է նվիրվել մոտոկրոսի Երևանի առաջին բաց առաջնությունը, որը կազմակերպվել է Երևանի բոլոր ավտոմոտոակումբների համատեղ ջանքերով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Մոտոկրոսի Երևանի առաջին բաց առաջնությունը անցկացվել է մոտոկրոսի Հայաստանի 4-րդ առաջնությանը՝ Հայաստանի մոտոսպորտի առաջին վարպետ, ավտոմոտոսպորտի բազմակի մրցանակակիր Ժիրայր Ասատրյանի անվան հուշամրցաշարին զուգահեռ։ Մրցաշարերին մասնակցել են 18 մարզիկներ՝ Հայաստանից ու Վրաստանից։
Հաղթողները պարգևատևվել են տարբեր դասային հաշվարկներով։
Մրցաշարերն անցկացվել են Իսակով-Լենինգրադյան ավտոմայրուղուն կից հատուկ տարածքում։
[b]Երևանի քաղաքապետարան[/b]