Եվրասիական գավաթի համար այսօր պայքարի մեջ են բլոտի վարպետները
Վիվառո Բլոտը` Եվրասիական ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել է Եվրասիական գավաթի խաղարկություն, որի եզրափակիչ փուլի խաղերն ընթանում են այս պահին:
Ուժեղագույն մասնակիցները եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ձեռք են բերել` միավորներ վաստակելով Վիվառո Բլոտի առցանց մրցաշարերում:
Վիվառոն Եվրասիական գավաթի խաղարկության մրցանակային ֆոնդ է սահմանել 5.5 միլիոն դրամ: Գումարային պարգևների կարժանանան բոլոր մասնակիցները: Նշենք միայն, որ հաղթողը կստանա 2 միլիոն դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը` 800.000 դրամ, իսկ` 3-րդը` 400.000 դրամ: Չեմպիոնը կպարգևատրվի նաև հատուկ գավաթով:
Ավելացնենք, որ այսօր կայանալու են նաև Նարդու Եվրասիական գավաթի ¼ եզրափակիչ հանդիպումները, որի արդյունքում հայտնի կդառնան ուժեղագույն նարդիստների անունները:
Նարդու և բլոտի զուգահեռ մրցաշարերում մթնոլորտը մարզական է, տրամադրությունը` բարձր, հյուրասիրությունը` համեղ:
Սպասենք պայքարի հանգուցալուծմանը:
Մանրամասներին կարող եք հետևել VivaroBelote ֆեյսբուքյան էջով։