211652_close_icon
views-count5096 դիտում article-date 14:25 01-02-2017

Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը․ հետաքրքիր տեղեկություններ

Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար կամ Բուդակովսկի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու կոթող էր Բաքվում։ Եկեղեցին գտնվում էր Դիմիտրովա-Բոնդարնայա-Շամսի Բադալբեյլի փողոցում։ Տաճարը կառուցվել է 1900 թվին։ 1911 թվին օծվել է Բաքվի հայության միջոցներով կառուցված Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ)։ Քանդվել է 1930-ականներին, տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։ Սբ. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցու ճարտարապետն է Հովհաննես Քաջազնունին։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից։ Ցավոք սրտի տաճարն ընկավ «ոչ-ցանկալի» հուշարձնանների ցուցակի մեջ, և ի վերջո պայթեցվեց։ Այսօր նրա տեղում կանցնած է Բաքվի երաժշտական ակադեմիան։

Նմանատիպ նյութեր