3960 դիտում
20:03 31-01-2017
Զավեն Անդրիասյանը՝ Քաղաքապետի գավաթի 3-րդ խաղարկության հաղթող
Այսօր ավարտվեց նոյեմբերի 19-ին մեկնարկած Քաղաքապետի գավաթի III խաղարկությունը: Քաղաքապետի գավաթի խաղարկությունն անցկացվեց երկու փուլով:
Առաջին փուլում կայացան 6 ընտրական մրցաշարեր, որոնց արդյունքում առաջին 10 տեղերը գրաված մասնակիցներն իրավունք ստացան մասնակցելու երկրորդ փուլին: Այստեղ նրանց միացան ՖԻԴԵ-ի դասական շախմատի վարկանիշային ցուցակում Հայաստանի շախմատային ֆեդերացիան ներկայացնող առաջին 10 շախմատիստները, ինչպես նաև 4 շախմատիստներ Երևանի շախմատի ֆեդերացիայի հրավերով:
Այս 24 շախմատիստները սկզբում պայքարեցին 6-ական մասնակիցներով՝ 4 ենթախմբերում: Ենթախմբերի 2-ական հաղթողները շարունակեցին պայքարը Քաղաքապետի գավաթի համար՝ արդեն նոկաուտ մրցակարգով: Նոկաուտ մրցաշարին մասնակցելու ուղեգրեր էին նվաճել Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Նոկաուտ համակարգով անցկացված մրցաշարի հաղթող դարձավ Զավեն Անդրիասյանը: 1/4 եզրափակչում Անդրիասյանը 2-0 հաշվով հաղթանակ տոնեց Տիգրան Հարությունյանի նկատմամբ, կիսաեզրափակչում 1.5-0.5 հաշվով առավելության հասավ Տիգրան Լ. Պետրոսյանի նկատմամբ:
Եզրափակչում Անդրիասյանի մրցակիցն էր ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, ով պայքարից դուրս էր թողել գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանին և Ռոբերտ Հովհաննիսյանին: Եզրափակչի առաջին երկու պարտիաները, որոնցում յուրաքանչյուր մասնակցին տրված էր 10 րոպե, 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 2 լրացուցիչ պարտիաներ, որոնցում յուրաքանչյուր մասնակցին տրված էր 3 րոպե, 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Լրացուցիչ 2 պարտիաներն էլ ավարտվեցին Անդրիասյանի հաղթանակով և նա դարձավ Քաղաքապետի գավաթի 3 խաղարկության հաղթող:
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
13:16 17-04-2014
Դուբայ Օփեն. Զավեն Անդրիասյանը գրավեց 4-րդ, իսկ Տիգրան Պետրոսյանը 8-րդ տեղը
1195 դիտում
23:04 11-12-2014
«Պավլոդար օփեն» . Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 7-րդ տեղը
919 դիտում
19:02 23-12-2014
Գրոնինգեն օփեն. Զավեն Անդրիասյանը հաղթանակ է տարել 2-րդ տուրում
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը