211652_close_icon
views-count1677 դիտում article-date 13:16 17-04-2014

Դուբայ Օփեն. Զավեն Անդրիասյանը գրավեց 4-րդ, իսկ Տիգրան Պետրոսյանը 8-րդ տեղը

Դուբայ Օփեն մրցաշարում ավարտվել է 9-րդ տուրը: Մրցաշարում հանդես եկող հայ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը վերջին տուրն ավարտել են հաղթանակներով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Խաղացված 9 տուրերից հետո Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը վաստակել են 6,5-ական, իսկ Վլադիմիր Հակոբյանը 6 միավոր: Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը, 1,5 միավորով զիջելով 1-ին տեղը գրավված ֆրանսիացի շախմատիստ Էդուարդ Ռոմեյնին: Տիգրան Պետրոսյանը 8-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը 19-րդը:

Նմանատիպ նյութեր