211652_close_icon
views-count10570 դիտում article-date 17:17 30-01-2017

Ժոզե Մոուրինյո. Ես մեծ պրոբլեմ ունեմ. ցանկանում եմ նոր տիտղոսներ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է իր գործունեության ընթացքում ամենանշանակալից հաջողությանը: «Դրանք այնքան շատ են, որ դժվար է պատասխանել, բայց եկեք սկսենք ամենասկզբից: «Պորտուի» հետ Չեմպիոնների Լիգան նվաճելը պատմություն է: 50 տարի առանց տիտղոսի մնալուց հետո «Չելսիի» հետ ԱՊԼ-ում հաղթելը` պատմություն է: «Ինտերի» հետ երեք տիտղոս նվաճելը` պատմություն է: Մի քանի տարվա ընդմիջումից հետո «Ռեալի» հետ տիտղոս նվաճելը` պատմություն է: Վերադառնալ պրեմիեր լիգա և այն նորից նվաճել «Չելսիի» հետ` պատմություն է: Այնպես որ ես հարուստ և հրաշալի կարիերա ունեմ, բայց մի մեծ պրոբլեմ կա. ես միշտ ցանկանում են նոր տիտղոսներ», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր