211652_close_icon
views-count31976 դիտում article-date 20:30 29-01-2017

Քանի՞ անգամ է ամուսնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ովքեր են եղել նրա կանայք

1977 թվականին Թրամփն ամուսնանում է 28-ամյա չեխ մանեկենուհի Իվանա Զելնիչկայի հետ: Նրանք ունեն երեք երեխա. Դոնալդ կրտսերը, Իվանկան և Էրիկը: Զույգն ամուսնալուծվում է 1992-ին: 1993 թվականին Թրամփն ամուսնանում է 29-ամյա Մարլա Մեյփլզի հետ: Մեյփլզն ու Թրամփը ունեն Թիֆանի անունով դուստր (ծ. 1993): Ամուսնալուծվել են 1999 թվականին: 2008 թվականին «Գիշերային տուրուդմփոց» հաղորդման ժամանակ («ABC» հեռուստաընկերություն) Թրամփը իր նախկին կանանց մասին ասել է. «Ես միայն գիտեմ, որ նրանց համար (Իվանայի և Մարլայի) շատ դժվար էր մրցակցել այն բաների հետ, ինչ ես սիրում եմ: Ես իսկապես սիրում եմ այն, ինչ անում եմ»: 2004 թվականի ապրիլի 6-ին նա ամուսնության առաջարկ արեց 34-ամյա Մելանյա Կնավսին Սլովենիայից: Նրանք ամուսնացան 2005 թվականի հունվարի 22-ին Բեթեսդի Ծովային եպիսկոպոսական եկեղեցում։ 2006 թվականի մարտի 20-ին ծնվեց նրանց որդին, ում անվանեցին Բերոն Ուիլյամ Թրամփ: Վերջինս Թրամփի հինգերորդ երեխան է: Երեխային մկրտում են այն եկեղեցում, որտեղ ամուսնացել էին ծնողները:

Նմանատիպ նյութեր