211652_close_icon
views-count3453 դիտում article-date 13:20 28-01-2017

Մահացել է աշխարհահռչակ բրիտանացի դերասան Ջոն Հերթը

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի դերասան Ջոն Հերթը։ Այդ մասին հայտնում է Hollywood Reporter-ը։ Թերթի տվյալներով՝ դերասանը մահացել է այս գիշեր։ Նրա մոտ 2015 թվականի հունիսին ախտորոշվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Հյորթը հայտնի էր մասնավորապես Հարրի Փոթթերի մասին ֆիլմից, որում նա ստանձնել էր միստր Օլլիվանդերի կախարդական փայտիկների խանութի սեփականատիրոջ կերպարը, «Կեսգիշերային էքսպրես» /1984թ./, «Օտարը», «V» /Վենդետտա/ և այլ ֆիլմերից։ 2014 թվականին արժանացել է Ասպետի կոչման։ Հանդիսանում էր BAFTA-ի և «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր։

Նմանատիպ նյութեր