211652_close_icon
views-count2551 դիտում article-date 23:17 31-10-2020

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր 90 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի դերասան, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր Շոն Քոներին։ Քոներին նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում։ Նա մեծ հռչակ ձեռք բերեց որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։ Ընդհանուր թվով ստացել է 32 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 15-ի, որոնց թվում. 1 Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար 3 Ոսկե Գլոբուս Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ 2 BAFTA կինոմրցանակ և այլն Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Շոն Քոններիի հերոս Ջեյմս Բոնդը «Բժիշկ Նո» ֆիլմում 3-րդ տեղում է որպես դրական հերոս։ Պետական պարգևներ Բազմաթիվ պետական պարգևների դափնեկիր է՝ մոտ 15 մրցանակ։ 1987 - Ֆրանսիայի արվեստի և գրականության պատվո շքանշան 1991 - Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան 1999 - «Քենեդու անվան Կենտորնի Շքանշան» (Kennedy Center Award). ԱՄՆ, Վաշինգտոն 2000 - «Սըր», ասպետական կոչում, շնորհվել է թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից։ Արարողությունը կայացել է 2000 թվականի հուլիսի 5-ին Էդինբուրգում 2001 - Ուիլյամ Վոլոսի անվան մրցանակ (William Wallace Award), շնորհվել է ԱՄՆ-ի շոտլանդական ֆոնդի կողմից Շոտլանդիայի պատմության և երկրի հանրահայտության մեջ ունեցած ավանդի համար
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր