Մահացել է բրիտանացի դերասան Քրիստոֆեր Լին
Լոնդոնում շնչուղիների երկարատև հիվանդությունից հետո մահացել է բրիտանացի դերասան Քրիստոֆեր Լին, որը ներկա սերունդին առավել հայտնի էր «Հոբիթ» և «Մատանինների տիրակալը» ֆիլմերում Սարումանի դերով:
93-ամյա դերասանը խաղացել է ավելի քան 250, այդ թվում` 70 սարսափ ֆիլմերում: Նա մարմնավորել է Դրակուլային, Ռասպուտինին, Շերլոկ Հոմսին, կոմս Դուկուին և այլոց:
Լին մահացել է հունիսի 7-ին, սակայն նրա կինն այդ մասին հայտարարել է միայն հիմա: