211652_close_icon
views-count4438 դիտում article-date 09:50 28-01-2017

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակը գլխավորելու է պատգամավոր Կարեն Կարապետյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը և «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը։ Մեջլումյանը Հանրապետական կուսակցության Ալավերդու կանանց խորհրդի նախագահն է, Ալավերդու պղնձաձուլարանի տնօրենը։ Մեզ հայտնի դարձավ, որ նա մի քանի տարի էլ աշխատել է «Թեղուտ» ընկերությունում որպես ներքին աուդիտի ծառայության պետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում օգնել է նրա հորեղբայրը Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր