2390 դիտում
12:44 12-11-2018
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հռիփսիմե Առաքելյանը:
«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով»,- գրել է Առաքելյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ. դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
09:51 08-02-2017
Մյասնիկ Մալխասյանը կառաջադրվի ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1102 դիտում
16:55 18-12-2024
Ամփոփիչ և հսկողական ստուգումներ Ոստիկանության զորքերում
1633 դիտում
16:43 18-12-2024
Տեսագրությունների ուսումնասիրմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել
1015 դիտում
16:27 18-12-2024
Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ