211652_close_icon
views-count6246 դիտում article-date 23:25 27-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը մնում է առաջատարների թվում

Նիդերլանդներում շարունակվող Tata Steel Chess սուպերմրցաշարում կայացան 11 տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ եւ ունի 6.5 միավոր: Արոնյանը բավական ծանր դրության մեջ էր ընկել, սակայն մրցակիցը չկարողացավ իրացնել առավելությունը: Այս տուրից հետո ամերիկացի Ուեսլի Սոն շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը` 7.5 միավոր:: Արոնյանը 6,5 միավորով կիսում է 3-5-րդ հորիզոնականները: Հունվարի 28-ին կկայանա 12-րդ տուրը: Արոնյանը սպիտակներով կխաղա ետնապահի` հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ: [b]Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. [/b]Սո՝ 7.5, Վեյ՝ 7, Արոնյան, Կարլսեն, Էլյանով՝ 6.5-ական, Ադհիբան, Կարյակին՝ 5,5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 5-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 4.5-ական, Ռապորտ՝ 4, Վան Վելի՝ 2.5:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր