211652_close_icon
views-count36897 դիտում article-date 15:13 26-01-2017

Արագածի ու Ապարանի փրկարարները 24 ժամ կանգնած են ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիների թիկունքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արտակարգ իրավիճակների նախարար, երջանկահիշատակ գեներալ-մայոր Արմեն Երիցյանի հրամանով հանրապետության մի քանի մարզերում ստեղծվել էին օպերատիվ խմբեր, որտեղ ներգրավված էին տվյալ տարածքներում ծառայություն կատարող հրշեջ-փրկարարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարի հրամանով ճանապարհներին ստեղծվել էին հենակետեր, ինչպես նաև բուժկետեր, տաքացման կետ, ննջարաններ և անգամ խոհանոցներ։ Այդ ամենը պետք է գալիս այն ժամանակ, երբ հրշեջ-փրկարարները ձնաբքերի կամ վթարի մեջ հայտնված քաղաքացիներին տեղափոխում են հենակետեր, տեղում ցուցաբերում առաջին անհրաժեշտ օգնություն, ապահովում տաք սննդով ու թեյով, մինչև փրկարարները տեղի ճանշինների հետ ձնաբքից դուրս են բերում տրանսպորտային միջոցները։ Արագածոտնի մարզում նման հենակետ արդեն գործում է Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 96-րդ կմ-ում՝ Գեղարոտ գյուղի վարչական տարածքում։ Միայն 2 օրվա ընթացքում Ապարանի թիվ 022 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները /հրամանատարի տեղակալ Մուշեղ Գևորգյան, նույն ջոկատի 2-րդ հերթափոխի պետ Գառնիկ Պողոսյան, հրշեջ Սամվել Արշակյան, վարորդ Հարություն Եղիազարյան/ և Արագածի թիվ 023 հրշեջ-փրկարարական ջոկատը /հրշեջ Գոռ Կարապետյան/ իրենց գործընկերների հետ ձնաբքերից դուրս են բերել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, հիմնականում գյուղամիջյան հատվածներում։ Աշխատանքներում նաև ներգրավված են և փրկարարների հետ համատեղ օգնության աշխատանքներ են կատարել նաև Արագածի ճանշինականները։ Ճանշինն էլ, իր հերթին, ծանր տեխնիկայով է կարողացել ձնաբքերի մեջ հայտնված ավտոմեքենաները դուրս բերել։ Հենակետում հերթապահությունը շուրջօրյա է և, ճիշտ է, ինչքան էլ ձյունը, բուքը, սառնամանիքն իր սև գործը անի, միևնույն է, հրշեջ-փրկարարները բաց ճակատով կարողանում են շփվել գյուղացիների հետ, ովքեր երբեմն այցելում են փրկարարներին և իրենց երախտիքի խոսքն ուղղում տղաներին։ Նման հենակետեր կան նաև Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր