51771 դիտում
17:25 09-01-2017
Թե՛ հերոսական գյուղի գյուղապետը, թե՛ նրա բնակիչները ողջ տարին կանգնած են սահմանն անառիկ պահող առյուծ-զինվորի թիկունքին. «Մեր տան սյունը զինվորն է»,- նշում էին գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չնայած հակառակորդի կողմից հնչող բազմաթիվ և բազմաբնույթ կրակոցներին և անհաջող դիվերսիոն փորձերին, մեկ է, սահմանամերձ գոտում ապրող և արարող գյուղացուն ոչինչ չի ընկճում, ավելին, յուրաքանչյուր նման դեպք էլ ավելի անկոտրում է դարձնում գյուղացուն և ամուր կապ ստեղծում իր և Հայ զինվորի միջև:
Վերոնշյալի մեջ հերթական անգամ համոզվեցինք՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում շրջայց կատարելով: Գյուղում կյանքը շարունակվում է բնականոն հունով, Ամանորը անց են կացրել հայկական լավագույն ավանդույթներով, նվերներով և, Փա՛ռք Աստծո, այս անգամ՝ առանց կրակոցների:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը ասաց, որ համայնքում տոնական օրերն անց են կացվել բարձր տրամադրությամբ ու մեծ ոգևորությամբ: Տոներից առաջ, դեկտեմբերի 29-ին հակառակորդի կողմից Չինարիի ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձից հետո, երբ հայկական կողմն ունեցավ նաև կորուստներ, Բաղանիս համայնքը ծանր վիշտ ապրեց, սակայն համայնքի փոքրիկներին ուրախացնելու համար գյուղում տոնածառ տեղադրվեց, իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը Ձմեռ պապը նվերներ բաժանեց փոքրիկներին:
Բնական է, մի պահ բոլորս լարվեցինք, նեղվեցինք, բայց դա մեր ճակատագիրն է: Ավելի զգաստ ու զգոն դիմավորեցինք Ամանորը, դե, քանի որ սահմանամերձ գոտում ենք ապրում, սահմանապահ գյուղ ենք, հնարավոր է՝ ամեն մի պահ կրակոց մեր մոտ էլ լինի, որևէ երաշխիք չկա, մեր առօրյան է՝ 1992 թվականից սկսած, բայց դա մեզ չի կոմպլեքսավորում, մենք առաջ ենք նայում, մեր գյուղը շենացնում ենք:
Պարտադիր գյուղում տեղադրվում է բնական տոնածառ՝ իր լուսավորությամբ, երեկոյան Ձմեռ պապին է գալիս, փոքրիկներին ամանորյա տոպրակներ է բաժանում, ու գյուղում սկսվում է քեֆ-ուրախությունը, որից հետո բարձրանում ենք դիրքեր՝ մեր զինվորների Նոր Տարին շնորհավորելու ու հետո գալիս ենք մեր ընտանիքների հետ նշելու: Հետո, մի ավանդույթ կա, որ գյուղից արտագնա աշխատանքի մեկնածը պետք է պարտադիր դեկտեմբերի 31-ին լինի իր հայկական օջախում: Մեր մոտ ամեն ինչ ճոխ անում է ժողովուրդը, ճանաչում են, չեն ճանաչում, հրավիրում են իրենց տուն, հյուրասիրում են իրենց թորած օղին, գինին»:
Մեր շրջայցի ժամանակ Բաղանիս այցելեցին մայրաքաղաքից մի քանի երիտասարդներ, ովքեր, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ուղևորվել էին Տավուշի մարզի Բաղանիս համայնք՝ երեխաներին ամանորյա նվերներ բաժանելու։ Սահմանապահ գյուղի շուրջ 100 երեխա ստացավ գեղեցիկ նվերներ, շորեր, փափուկ խաղալիքներ, դպրոցականները՝ գրենական պիտույքներ, ինտելեկտուալ խաղեր և այլն։ Նպատակը երեխաներին ժպիտ պարգևելն էր։ Սահմանապահ համայնքներում ապրող երեխաների նկատմամբ ուշադրությունը պետք է մշտական լինի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 319+
319+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
49240 դիտում
09:37 06-07-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. սահմանն անառիկ պահող առյուծ-տղերքը նշեցին Վարդավառը
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր