211652_close_icon
views-count10635 դիտում article-date 17:07 26-01-2017

Մոսկվան դժգոհ է Դոնալդ Թրամփի որոշումից

Միացյալ Նահանգները ճիշտ կանի՝ հաշվի առնի Սիրիայում փախստականների համար անվտանգ գոտիներ ստեղծելու բոլոր հնարավոր հետևանքները, իսկ Մոսկվայի հետ ամերիկացիները այդ հարցով չեն խորհրդակցել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է RBC-ն։ «Ոչ, ռուսական կողմի հետ մեր ամերիկացի գործընկերները չեն խորհրդակցել և այդ որոշումը սուվերեն է»,-նշել է նա։ Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի այդ քայլի բլոր այն հնարավոր հետանքները, որոնք կսպառնան բնակիչներին, եթե Սիրիայում անվտանգ գոտիներ ստեղծվեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ABC-ին տված հարցազրույցում հաստատել է անվտանգ գոտիների ստեղծման մասին իր մտադրությունը։

Նմանատիպ նյութեր