211652_close_icon
views-count5302 դիտում article-date 18:50 21-01-2017

Գողություն և գողության փորձ՝ երթուղային ավտոբուսներում

Հունվարի 20-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 25.000 դրամ, բանկային, կուտակային և զեղչային քարտեր: Գոռ Պ.-ն խոստովանել է, որ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը: Անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Գոռ Պ.-ն խոստովանել է, որ նույն օրը թիվ 8 երթուղու ավտոբուսում փորձել է գողանալ մեկ այլ կնոջ դրամապանակը: Տուժողների ինքնույունը պարզվել է: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր