211652_close_icon
views-count8321 դիտում article-date 17:30 21-01-2017

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 59 փամփուշտ, պահեստատուփ և պայթուցիկ նյութ

Հունվարի 20-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի տարածքում զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 59 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ, և «AMMONIT 200գ. KN2LN72» գրառումով պայթուցիկ նյութ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր