211652_close_icon
views-count7409 դիտում article-date 15:18 21-01-2017

Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով. հաջողության բանաձևեր՝ ըստ Նարեկ Մալյանի

«Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով». սա «ПИАР СОДОМА» գրքի հեղինակ Նարեկ Մալյանի բանաձևն է հաջողության հասնելու համար։ Հունվարի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքին կազմակերպության շուրջ 300 անդամների Նարեկ Մալյանը խորհուրդ տվեց շատ կարդալ։ Իր անձնական փորձից ներկայացրեց մի դրվագ. «Երկար ժամանակ հեքիաթներ էի կարդում, հատկապես ժողովրդական հեքիաթներ։ Հայրս երբեմն ասում էր՝ մեծ մարդ ես, հեքիաթ ես կարդում, բայց այդ հեքիաթներն ինձ շատ բան տվեցին»։ Ըստ Նարեկ Մալյանի՝ կյանքում ոչինչ պատահական չի լինում, ու այն, ինչով այժմ զբաղված ենք, հետո հնարավոր է մեծ կարևորություն ստանա։ «Պատահական բան չկա։ Ամեն ինչ աստվածային մեծ ծրագրի մի մաս է, որին մենք մասնակցում ենք։ Բայց պետք չէ որպես հանդիսատես մասնակցել»։ Նարեկ Մալյանը նշեց, թե իր կյանքի ընթացքի վրա մեծ ազդեցություն են թողնել հոգևորականները, սակայն ըստ նրա՝ իր հաջողության պատմությունը դեռ առջևում է, քանի որ երիտասարդ է։ [b]ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր