10157 դիտում
21:11 12-03-2019
Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ. «Ռեստարտի» վեց անդամ կասկածվում է առևանգում կատարելու մեջ. Tert.am
Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտի» ևս երկու անդամի նկատմամբ։
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/03/12/Narek-malyan/2946114?fbclid=IwAR1o35GMcLHxlLMY863fCAjCZJVBt72Wjs-26b_zby3xMg5klW_4tK6t2IU]Tert.am[/url]-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Յուրի Ավագյանն ու Հրաչյա Խլղաթյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա արդեն քննությունը կատարվում է առևանգման հոդվածով։
Հիշեցնենք,որ նույն գործի շրջանակներում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Արամայիս Պետրոսյանի ու Գարիկ Միսկարյանի նկատմամբ։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/12/Narek-malyan/2946114?fbclid=IwAR1o35GMcLHxlLMY863fCAjCZJVBt72Wjs-26b_zby3xMg5klW_4tK6t2IU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1770 դիտում
16:15 08-03-2019
Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի գործով «Ռեստարտ»–ի երկու անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել. News.am
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»