211652_close_icon
views-count6242 դիտում article-date 11:04 21-01-2017

Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովհաննես Ղազարյանի որդին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու մտադրություն ունի նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի (մականունը՝ Գազի Հովո) որդին՝ Արթուր Ղազարյանը։ Վերջինս հիմա «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները փորձեց ճշտել ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպությունից, սակայն այնտեղից ասացին, թե իրենք որևէ բանից տեղյակ չեն։ Մինչ այդ նշենք, որ Ղազարյանի որդիներն արդեն սկսել են նախընտրական պատրաստությունները, այս օրերին նրանք շատ ակտիվ կերպով հավաքագրում են ծանոթ-բարեկամ շրջապատի անձնագրերը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր