211652_close_icon
views-count1833 դիտում article-date 12:45 07-11-2018

Արսեն Թորոսյանը ընտրություններին առաջադրվելու է ՔՊ-ի ցուցակով

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով՝ որպես ռեյտինգային թեկնածու: Այս մասին նախարարի պաշտոնակատարը հայտնեց նոյեմբերի 7-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում: «Ես առաջադրվելու եմ Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն և Նուրբարաշեն վարչական շրջաններում: Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելը, կարծում եմ, դժվար չի լինի ինձ համար»,-ասաց Թորոսյանը: Նա նկատեց՝ ընտրապայքարի մեջ է մտնելու ՔՊ-ին շատ ձայներ բերելու համար: Իսկ ընտրությունների արդյունքներից հետո ինքը կորոշի՝ կպաշտոնավարի ԱԺ-ո՞ւմ, թե՞ նախարարի պաշտոնում: Թորոսյանի խոսքով՝ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն ու չարաշահումը որևէ տեղ չեն ունենալու այս ընտրություններում: Նա բացառեց բժշկական անձնակազմի ռեսուրսի օգտագործման մեթոդով ձայներ ստանալու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր