211652_close_icon
views-count3271 դիտում article-date 21:30 20-01-2017

Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցին նվիրաբերվել է համակարգիչ և մարզագույք

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն այցելել է Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց: Մարզադպրոցի տնօրենի ուղեկցությամբ Յուրի Մամիկոնյանը շրջել է դասասենյակներում, հետևել պարապմունքներին: Քննարկվել են նաև մարզական համագործակցությանն առնչվող առաջիկա ծրագրերն ու իրականացվելիք միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցին նվիրաբերվել է համակարգիչ և մարզագույք:

Նմանատիպ նյութեր