855 դիտում
19:00 02-07-2015
Մայրաքաղաքի ենթակայության թվով 29 մանկապատանեկան մարզադպրոցներին տրամադրվել է մարզագույք
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվող մարզադպրոցների գույքային ծրագրով մայրաքաղաքի ենթակայության թվով 29 մանկապատանեկան մարզադպրոցներին տրամադրվել է մարզագույք՝ գեղարվեստական, ակրոբատիկ մարմնամարզության, ըմբշամարտի գորգեր՝ ծածկոցներով, վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի ցանցերի լրակազմեր, հանդբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ մարզաձևերի 400-ից ավելի գնդակներ, սուսերի սայրեր, 900 խորանարդ մետր մարմնամարզական սպունգ, պարուսուցման մեծ հայելի, ինչպես նաև 2 մարզադպրոցների համար` գրասենյակային կահույք:
Մարզագույքի ձեռքբերման հավաստագրերը բաժանվել են մարզադպրոցների տնօրեններին: Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում լուծված կլինեն բոլոր տեսակի խնդիրները:
Մինչ այդ, Յուրի Մամիկոնյանը վստահեցրել է, որ 1991 թվականից ի վեր երևանյան մանկապատանեկան մարզադպրոցներին նոր գույք չէր տրամադրվել: Մարզադպրոցների տնօրեններն իրենց հերթին նշել են, որ գույքային համալրումը վաղուց սպասված էր,
քանի որ առկա գույքի զգալի մասը ֆիզիկապես ու բարոյապես հնացել էր: Վերջիններն իրենց գոհունակության խոսքն են հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մարզադպրոցներին ցուցաբերած տարաբնույթ աջակցության համար, և պարտավորվել, որ այսուհետ տարբեր մարզաձևերի մարզիկների ավելի լավ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Հիշեցնենք, որ օրերս 15 անուն նոր գույք էր տրամադրվել նաև Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցներին։ Տրամադրվող գույքի ցանկում ներառված էին անհրաժեշտ կահույքն ու մարզական գույքը, ինչպես նաև՝ համակարգիչներ, որոնցով դպրոցներն առաջին անգամ են համալրվել։
Նմանատիպ նյութեր
3475 դիտում
21:30 20-01-2017
Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցին նվիրաբերվել է համակարգիչ և մարզագույք
4542 դիտում
17:05 08-02-2019
Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1848 դիտում
18:02 10-05-2022
ՀՖՖ-ն Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին գնդակներ է նվիրել
Այս բաժնից
949 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1087 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
589 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ