211652_close_icon
views-count2601 դիտում article-date 20:08 20-01-2017

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Տաշիր» հիմնադրամի կողմից Արցախի երեխաներին 4 հազար-ական դոլար պարգևավճարների տրամադրման միջոցառմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի 213 ընտանիքներում 2016թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլար պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանին՝ Արցախին մշտապես աջակցելու համար: «Սամվել Կարապետյանը համարվում է մեր ժամանակների հայ բարեգործության ամենամեծ ներկայացուցիչներից, ով մշտապես ապրում է հայրենիքի և ընդհանրապես հայ ժողովրդի հոգսերով: Բարերարի կողմից իրականացվող այս հերթական ծրագիրը նպաստել և նպաստելու է հանրապետությունում ծնունդների աճին, և, համոզված եմ, որ այն իր բարերար ազդեցությունն է ունենալու Արցախի զարգացման հետագա ընթացքի վրա: Վստահ եմ, որ այս երեխաները լինելու են մեր հայրենիքի օրինակելի քաղաքացիներ, և չի բացառվում, որ հենց նրանց մեջ են մեր մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտների ապագա հայտնի գործիչները»,- ասել է վարչապետը: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և երեխաների ծնողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր