211652_close_icon
views-count17459 դիտում article-date 22:35 17-01-2017

Հրդեհ Երևանում. Սարի Թաղ 26 փողոցում ամբողջությամբ այրվել է Opel-ի առջևի հատվածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարի Թաղ 26 փողոցում՝ 34 տան մոտ, դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել Opel մակնիշի 34 AF 739 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն հրշեջների միջամտության արդյունքում հնարավոր է եղել մարել կրակը։ Ամբողջությամբ այրվել է մեքենայի առջևի հատվածը։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր