211652_close_icon
views-count7741 դիտում article-date 18:35 16-01-2017

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ամփոփվեցին 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

Հունվարի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցությունում, որի ընթացքում ամփոփվեցին 2016 թ. ընթացքում ԿՀԴՊ ԳՎ օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը, ԿՀԴՊ ԳՎ ղեկավար կազմը և անձնակազմը: Զեկույցներով հանդես եկան ԿՀԴՊ ԳՎ վարչությունների պետերը: Ելույթ ունեցողները ներկայացրին 2016 թ. ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները: ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գենարալ-մայոր Ռաֆայել Զաքարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատելով 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները՝ անդրադարձավ նաև տեղ գտած թերություններին և մատնանշեց դրանց շտկման ուղիները: Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նույնպես դրական գնահատեց 2016 թ. ընթացքում ԿՀԴՊ ԳՎ կողմից կատարված աշխատանքները և հանձարարեց առավել բարձրացնել օպերատիվ-ծառայողական և կազմակերպչական աշխատանքների արդյունավետությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր