211652_close_icon
views-count7335 դիտում article-date 19:37 14-01-2017

Անձնագրային և վիզաների վարչությունում ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

Հունվարի 14-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որին ներկա էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին ԱՎՎ ստորաբաժանումների կողմից 2016 թ. իրականացված աշխատանքները, մասնավորապես, հանրային ծառայության մատուցման բնագավառում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ իրականացված գործունեությունը: Անդրադարձ կատարվեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքի վերլուծական ցուցանիշներին` դրանք համեմատելով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներին, աշխատակիցների կարգապահությանը, ինչպես և հանձնարարականներ տրվեցին առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2016 թվականին իրականացված աշխատանքները Անուբաղ Համբարյանը գնահատեց լավ և հորդորեց շարունակել աշխատել առավել ուշադիր և կազմակերպված, բացառելով նախորդ տարում տեղ գտած թերությունները: Անուբաղ Համբարյանը անձնակազմին փոխանցեց նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհակալությունն ու ամանորյա շնորհավորանքների ուղերձը:

Նմանատիպ նյութեր