211652_close_icon
views-count5632 դիտում article-date 10:38 14-01-2017

Այդքան փողն ինչի՞ վրա են ծախսել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով` Հռոմի պապի Հայաստան այցելության հետ կապված, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմը 636 մլն դրամ է փոխանցել «Ինվիտրո Պրոդաքշն» պրոդյուսերական ընկերությանը` Ֆրանցիսկոս պապի ընդունելությունը կազմակերպելու համար: Հիշյալ ՍՊԸ-ն (գրանցված Հրազդանում) զբաղվում է հայտնի երգիչների համերգների կազմակերպմամբ: Բայց շուրջ 1 միլիոն 310 հազար դոլար է հատկացվել Պապի եռօրյա այցելությունը կազմակերպելու համար այն դեպքում, երբ Պապը ժամանել է «Ալ Իտալիա» ավիաընկերության ինքնաթիռով` իր միջոցներով: Ավելին, երկու օր նա գիշերել է Մայր աթոռում: Հայտնի է նաև, որ նա ժուժկալ անձնավորություն է և մեծ ծախսեր պահանջող խնդիրներ չի դնում: Բա այդքան փողն ինչի՞ վրա են ծախսել»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր