211652_close_icon
views-count3950 դիտում article-date 21:44 13-01-2017

Մոգերինին վստահեցնում է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները էապես չեն ազդել ԵՄ-ի տնտեսության վրա

Եվրամիության արտաքին դիվանագիտության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության կիրառած պատժամիջոցները նվազագույն հետևանքն են թողել ԵՄ-ի վրա, հայտնում է Ria Novosti-ն։ «Այդ միջոցառումները, իհարկե, նոր չեն և մշակվել են այնպես, որպեսզի հնարավորինս նվազեցնեն ԵՄ-ի վրա թողնվելիք հետևանքները»,-ընդգծել է Մոգերինին։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ 2015 թվականին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով 400 հազար եվրոպացիներ են դարձել գործազուրկ։ Իսկ ԵՄ 27 անդամ երկրներում պատժամիջոցների և պատասխան միջոցների արդյունքում նախորդ տարի տնտեսական անկումը գնահատվել է 17,6 մլրդ եվրո։

Նմանատիպ նյութեր