211652_close_icon
views-count10398 դիտում article-date 12:59 13-01-2017

«Սանիթեքը» շարունակում է օպերատիվ կերպով արձագանքել քաղաքացիների բարձրացրած հարցերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ս.թ. հունվարի 1-ից 12-ը ընկած ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերությունը շարունակել է արտակարգ ռեժիմով արձագանքել ձնամաքրման թեմայով քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին: Ընկերությունը, մասնավորապես, դիմումներ ու նամակներ է ստացել շուրջօրյա գործող թեժ գծի, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի միջոցով: Քաղաքացիների դիմումների բացարձակ մեծամասնությանը, որոնք ներառել են տարբեր բակային տարածքների հասցեներ, առաջնահերթ կերպով ընթացք է տրվել, և սառցակալած հատվածների սառցամաքրման աշխատանքներ են իրականացվել: Ընկերությունը տեղեկացնում է, որ եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ որոշ տարածքներ կրկնակի մաքրման են ենթարկվում, և մշտապես ուշադրության տակ են պահվում մայրաքաղաքի գլխավոր և երկրորդային կարևորության ճանապարհները, հանրային նշանակության տարածքները, ներառյալ հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, ինչպես նաև այն բակային տարածքները, որտեղ աստիճանավանդակ, զառիթա կամ որևէ այլ դժվարանցանելի հատված է առկա: Երևանի բնակիչների անվտնանգ տեղաշարժը ապահովելու համար կրկնակի մաքրվում են բանուկ մայթեզերը և կանգառների հատվածները: «Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին համագործակցային լինել և դժվարնանցանելի հետիոտնային տարածքներ նկատելու դեպքում հասցեն հայտնել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարով կամ ուղարկել ընկերության ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/SanitekArmenia/: Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ 2016թ. դեկտեմբերի 31-ից 2017թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում, ընկերությունը աղբահանության աշխատանքների իրականացման համար ներգրավել է լրացուցիչ կազմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոնական օրերին աղբի ծավալի գոյացումը սովորականից կրկնապատկվում է ավելի քան 3 անգամ: Հիշեցնենք, որ նախորդ՝ 2016թ.-ի ընթացքում «Սանիթեք» ընկերությունն ակտիվ քայլեր է ձեռնարկել սպասարկման որակը բարելավելու համար, դրանք ներառում են թե՛ տեխնիկական կազմի համալրում, թե՛ կադրերի ու աշխատանքների կառավարման արդյունավետ մեխանիզմների կիրառում, թե՛ հանրային ծառայության ոլորտում մշակութային առանձնահատկությունների տեղայանացում: 2016թ.-ին Սանիթեքը նաև սկսել է սպասարկել բոլոր 12 վարչական շրջանները, ինչը իր հերթին ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը: 2016թ-ի տվյալներով «Սանիթեք» ընկերությունում աշխատում են ավելի քան 1000 աշխատակիցներ, 12 վարչական շրջաններում տեղադրված են ավելի քան 8400 եվրոպական արտադրության աղբամաններ, միջազգային չափորոշիչներով ավելի քան 150 հատուկ մեքենա-սարքավորումներ են կիրառվում: Ընկերությունն ավելի քան 26 մլն եվրոյի ներդրում է կատարել Երևան քաղաքում վերջին տարվա ընթացքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր