211652_close_icon
views-count6387 դիտում article-date 21:18 11-01-2017

Զիդանը արգելափակել է Օբամեյանգի ձեռքբերումը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը` ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Ռեալ»: Ենթադրվում էր, որ ամռանը մադրիդյանը ակումբը փորձելու էր ձեռք բերել Գաբոնի հավաքականի 27-ամյա ավագին: Սակայն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արգելափակել է Օբամեյանգի ձեռքբերումը: Հարձակվողը ֆրանսիացի մասնագետի խաղային մոդելում չի տեղավորվում: Զիդանը ցանկանում է, որպեսզի առջևի գծում դասական հարձակվող խաղա, իսկ Բեյլն ու Ռոնալդուն` եզրերում: Այժմ Օբամեյանգի համար պայքարում հավակնորդ է համարվում ՊՍԺ-ն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:

Նմանատիպ նյութեր