211652_close_icon

Քեթրին Էշթոնը կշարունակի բանակցել Իրանի հետ մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը

views-count1279 դիտում article-date 16:55 20-10-2014
Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Իրանի հետ բանակցությունները կշարունակի այնքան ժամանակ, մինչև որ իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերվի: Այս մասին լրագրողներին հայտնել է Ք. Էշթոնը, հաղորդում է Ria Novosti-ն: Եվրոպական դիվանագիտության իր լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի վերջին: Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիա Մոգերինան, ով փոխարիանելու է Էշթոնին այս պաշտոնում, հայտարարել էր, որ Էշթոնը կշարունակի բանակցությունները իրանական կողմի հետ մինչև նոյեմբերի 24-ը, երբ նշված ժամկետի ավարտը կողմերը օետք է ներկայացնեն համապարփակ համաձայնագրի վերջնական տարբերակը:

Նմանատիպ նյութեր